Դիտեք նաև՝
Armlur.am-ը հարցազրույց ունի երգչուհի Ջուսի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, երբ ընդամենը չորս տարեկան էի: Այդ կապուտաչյա տղայի անունը Սերյոժա էր: Բայց ինձ համար ցավալին այն էր, որ նա սիրում էր ուրիշ աղջկա, որն, ի դեպ, այնքան էլ գեղեցիկ չէր (ծիծաղում է): Մի անգամ ես Սերյոժային նվիրեցի իր հավանած գնդակներից, նա, իսկապես, շատ ուրախացավ, հետո տարավ ու դրանք նվիրեց այդ աղջկան: Այդ ժամանակ վերջնականապես հիասթափվեցի նրանից: Ինքը, սակայն, այդպես էլ չիմացավ իմ ապրումների մասին»: Ջուսը նշեց, որ ավելի ուշ` դպրոցական տարիքում, հրապուրված է եղել իր զուգահեռ դասարանից մի տղայով եւ հանուն նրա փոխել է դասարանը. «Ցավոք, այդ տղան եւս սիրահարված էր ուրիշին, եւ հիշում եմ, որ ինձ ասում էր «նեգրի ճուտ» (ծիծաղում է): Նա հիմա արդեն ամուսնացած է, ունի երեխաներ»: Իսկ երբ երգչուհին ուսանել է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, սիրահարված է եղել մի կիթառահարի, որի հետ նույնիսկ երկու տարի ընկերություն է արել. «Այդ անգամ, սակայն, ես հրապուրվեցի ուրիշ մեկով եւ նրան պարզ ասացի այդ մասին ու հեռացա»,-անկեղծացավ Ջուսը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում