Ինչպես հաղորդում են տարբեր ԶԼՄ-եր` Մոսկվայում Կիեւյան կայարանի հասարակական զուգարանի հատակին փակցրել են ռուս այն արտիստների նկարները, ովքեր սատարել եւ աջակցել են Ուկրաինային` Սերգեյ Լազարև, Յուրի Շևչուկ, Բորիս Ակունին, Վիկտոր Շենդերովիչ, Օլեգ Բասիլաաշվիլին և այլք: Այս կերպ կազմակերպիչները փորձել են արտահայտել իրենց բացասական կարծիքը արտիստների և նրանց դիրքորոշման հանդեպ:



