▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուբենը և իր թիմակիցները մաստերկլաս կարող են անել, թե ոնց կարելի է պետական միջոցները ծառայեցնել ազգ ու տակի բարօրրությանը»

Օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՖԲ-ն ,հավանաբար փորձելով իմ համբերությունը, մեկ մեկ նման գրառումներ է առաջարկում: ՀՀ անունից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողն է պարզվում է, Կա՜րլ, էս զարմացած դեմքով տղեն: Ուրեմն էս տղեն հեգնական տոնով ինչ որ օրինակ է բերում հոգևորականի հրաժարականի հեռավոր Պերուից՝ իհարկե ակնարկելով գիտենք ում և ինչ շրջանակների:

Հին ասացվածք կա .«Ուրիշի աչքի փուշը տեսնում են, բայց իրենց աչքի գերանը ոչ»:

Էս հրաժարականի առիթով մեկ ուրիշ դեպք հիշեցի, միգուցե Ռուբենը չգիտի սրա մասին:

Բարտոլոմեյ Ցյեժինսկին՝ Լեհաստանի արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ծառայողական մեքենան օգտագործել է մասնավոր արձակուրդի համար:

Ախր էս լեհերը հեչ բան չեն հասկանում է քաղաքականությունից: Ռուբենը և իր թիմակիցները մի հատ մաստերկլաս կարող են անել, թե ոնց կարելի է պետական միջոցները ծառայեցնել ազգ ու տակի բարօրրությանը և հրաժարականի փոխարեն բոլորին համոզել, որ դա նորմալ պրակտիկա է»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее