▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուբեն Ռուբինյանը դավաճանության մասին տեղեկություն ունի». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հրավիրում եմ լրատվամիջոցների
ՀՀ ներքին գործերի նախարարության
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ Քննչական կոմիտեի
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
ուշադրությունը:
Քաղաքացի Ռուբեն Ռուբինյանը, որը նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ է, դավաճանության մասին տեղեկություն ունի։
Նա ինչ-որ քաղաքացու մասին հրապարակային հայտարարել է, որ ինքը և նրա ընտանիքի որոշ անդամներ դավաճան են։
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով դավաճանությունը պատժելի արարք է։
Քաղաքացի Ռուբինյանից անհրաժեշտ է պարզել,
1․ Ում մասին է այդ տեղեկությունը
2․ Ինչու է այսքան ժամանակ թաքցրել հանցագործության մասին տեղեկությունը:
Իսկ եթե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նրա դեմ, քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի համաձայն, հարուցել սուտ մատնության մասին քրեական գործ։
Քանի որ քաղաքացին բարձրաստիճան պաշտոնյա է, այսպիսի տեղեկությունն ունենալուց հետո նա պետք է անմիջապես համագործակցած լիներ իրավապահների հետ, այս տիպի վարքը ցույց է տալիս, թե պետության հանդեպ ինչպիսի անտարբերություն է տիրում, որ դավաճանության մասին տեղեկություն ունենալով՝ զբաղված են եկեղեցու դեմ արշավով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее