▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոստովում երկու հայի են ծեծել՝ ազգայնական վիրավորանքներով

Ռուսաստանի Ռոստովի շրջանի գյուղերից մեկում ազգայնականները երկու հայի են ծեծել՝ հոր և որդու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, գրում է privet-rostov.ru-ն: 

Կարեն անունով տղամարդը, որի ազգանունը չի նշվում, իր բեռնատարով պատվեր է առաքել: Առաքման հասցեում ալկոհոլը չարաշահած մի խումբ տղամարդկանց դուր չի եկել Կարենի արտաքինը: Նրանք վիրավորական արտահայտություններ են բղավել առաքիչի հասցեին, նաև ազգային պատկանելության բովանդակությամբ:

Որոշ ժամանակ Կարենը զսպվածություն է ցուցաբերել, ապա պատասխանել է հայհոյանքով:15-հոգանոց խումբը հարձակվել է երիտասարդի վրա, ծեծել ու դանակահարել: Կարենը հասցրել է զանգահարել հորը: Երբ դեպքի վայր է հասել հաշմանդամություն ունեցող հայրը, նրա վրա էլ են հարձակվել, դուրս քաշել մեքենայից ու ծեծել:

ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՆ վարչությունը հայտարարել է, որ փաստի առնչությամբ ստուգումներ կիրականացվեն:

Աղբյուր՝ armtimes.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее