▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից միրգ-բանջարեղենի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։

«Որոշումն ընդունվել է՝ կապված Ռուսաստանի տարածք հայկական մրգաբանջարեղենի մատակարարումների ընթացքում խախտումների դեպքերի հաճախացման հետ և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում երկրի բուսասանիտարական վիճակի համար։

Բացի այդ, Հայաստանի համապատասխան գերատեսչությունը նախկինում արձանագրված խախտումների առնչությամբ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը Ռոսսելխոզնադզորը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն։ Դա հաստատվում է հայկական մրգաբանջարեղենի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ միայն 2026 թվականին արձանագրվել է 181 դեպք։

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ մեծ քանակությամբ մրգաբանջարեղեն մատակարարվում է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ հայկական կազմակերպությունների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ Նշվածը վկայում է այն մասին, որ հայկական կողմը չունի արտադրանքի հետագծելիության համակարգ՝ այն Ռուսաստան արտահանելու ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее