Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընդունել է Ռուսաստանի համայնքային խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը։
«Թիմային ոգին միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղադաշտում միասին խաղալ, այլև դրանից դուրս միասին գործել՝ հասարակության բարօրության համար», - ասել է նա։
Բերեզովսկին իր նոր դերում որպես հիմնական առաքելություն է համարում հայ-ռուս ժողովուրդների հարաբերությունների համապարփակ ամրապնդումը։
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին գրեթե ամեն կիրակի պատարագի է մասնակցում Երևանի ռուսական եկեղեցում։