▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոլանդ Գասպարյանի կինը՝ իր և ամուսնու հարաբերությունների մասին

Դիտեք նաև՝

Ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը. Ռոլանդ Գասպարյանի կինն՝ իր եւ ամուսնու հարաբերությունների մասինLife.panorama.am-ը գրում է.

Կանանց տոների մեկամսյակի, նվերների ու անակնկալների, ինչպես եւ ինքնաբավ կին լինելու մասին Life.panorama.am-ը խոսել է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի կնոջ՝ «Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանի հետ:

Մեզ հետ զրույցը Գոհարը նախ շնորհավորեց բոլոր կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ, ապա պատմեց իրենց տանն անցնող մեկամսյակից.

«Նախ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մաղթում շատ ժպիտներ եւ գունավոր օրեր: Պետք է ասեմ, որ մեր փոքրիկ ընտանիքում սիրում ենք նշել անխտիր բոլոր տոները, իսկ կանանց մեկամսյակը բացառություն չէ: Ռոլանդը մի հետաքրքիր սովորություն ունի՝ կապ չունի, թե ինչ տոն է, նա սիրում է նվերները մատուցել ուղիղ կեսգիշերին, երբ օրը փոխվում է»,- նշեց Գայանեն ու թեմայի շուրջ պատմեց բոլորովին վերջերս  ամուսնու մատուցած անակնկալի մասին.

«Այն, որ Ռոլանդը սիրում է անակնկալներ ու նվերներ մատուցել, վաղուց գիտեմ, բայց երբեմն նա գերազանցում է իմ պատկերացումները: Օրինակ սիրահարների տոնին կրկին ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը, որին բացարձակ չէի սպասում»:

Գայանեն չգիտի ամուսնուն ռոմանտիկ մարդ համարի, թե չէ, բայց մի բան հաստատ է.

«Թե որքանով դա ռոմանտիկ տեսակի հետ կապ ունի, չգիտեմ, բայց որ նա սիրում է անպատճառ նվերներ  ու ծաղիկներ ինձ մատուցել, դա հաստատ է»:

Ի դեպ, Գայանեն այն կանանցից չէ, ով հուշում է ամուսնուն, թե ինչ նվերներ ստանա.

«Նվերների առումով աշխատում եմ ամուսնուս շատ չմիջամտել, քանի որ նա ինձ շատ լավ է ճանաչում ու գիտի, թե այդ պահին ինձ ինչ է հարկավոր, կամ թե ինչ կուզենայի ունենալ: Միշտ հիացել եմ Ռոլանդի ճաշակով, նրան շատ եմ վստահում»,- նկատեց պարուհին:

Գայանեի համար կնոջ կատարյալ կարգավիճակը մայրանալն է.

«Երբ կինը մայր է դառնում, նա իսկապես կատարյալ է դառնում, հենց այդ ժամանակ էլ ընտանիքը դառնում է լիարժեք, այդ թվում կինն էլ այդ ժամանակ է իրեն լիարժեք կին զգում. Մեր ընտանիքում դեռեւս սպասում ենք այդ լիարժեքությանը, հուսամ Աստված շուտով մեզ էլ կպարգեւի այդ երջանկությունը»,- նշեց նա:

Չնայած նրան, որ Գայանեն ու Ռոլանդը համարվում են հայտնի ժամանակակից զույգերից մեկը, միեւնույն է, Գայանեի համար շատ կարեւոր է պահպանել հայ կնոջ կերպարը, իսկ հայ կնոջ վերաբերյալ իր պատկերացումները կոնկրետ են.

«Իմ պատկերացումների հայ կինը պետք է լինի առաքինի, հոգատար ու նվիրված իր ընտանիքին: Իրականում այս երեք հատկանիշների մեջ ներառված են շատ կարեւոր մանրուքներ, որոնցով հայ կինը մշտապես տարբերվել եւ իր կայուն տեղն է ունեցել»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее