Որպես Ազգային ժողովի պատգամավոր, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանդիպումներ, իհարկե, միշտ էլ ունեցել և ունենում եմ իմ ընտրողների հետ:
Քաղաքացիների այս ընդունելությունները ևս բացառություն չեն և փորձում եմ մշտապես մասնակցել դրանց:
Սա հրաշալի հնարավորություն է ուղիղ բնակչից իմանալու նրան հուզող առաջնահերթ խնդիրների մասին, որոնց շատ դեպքերում հնարավոր է նաև հրատապ լուծումներ տալ, և հետո նաև բնակիչներն են այս կերպ համոզվում, որ իրենց ձայնը, իրենց հուզող խնդիրներն ու առաջարկներն իսկապես կարևորվում են պատասխանատուների կողմից:



