Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ հարաբերությունների մասին հարցին: «Ես բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտան: Խնդրում եմ, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք»: Նա նաև ընդգծել է, որ իմփիչմենթի գործընթացը շարունակելու են: Դիտեք նաև՝ Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից. Սերժ Սարգսյան Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ։ Եթե հետաքրքրվեք պատերազմների պատմությամբ, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է, դատականի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3–րդ նախագահը։ «Այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն, եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Եթե կասեցումը լինի, հետո կտեսնենք»,–ասաց նա։ |
Կարդացեք նաև՝ «Այդ փաստաթուղթը պետք է անվանել ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի պահանջները»․ Սերժ Սարգսյան
***
***