▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի բռնության զոհերին տրամադրված 670 մլն դրամը

«Հետք»-ը գրում է. «2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։

2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։ Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։

Հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց իր կողմնակիցներին հավաքվել Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում` բողոք արտահայտելու ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումների առնչությամբ։

Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամեն օր հանրահավաք էին անում, հանդիպման վայրը Ազատության հրապարակը և հարակից այգին էին:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց: Ցուցարարների և ոստիկանական ուժերի բախման հետևանքով զոհվեց 10 մարդ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее