«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա այցի մասին։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում: Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։ Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը»։ |
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիրիենկոյի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее