Հոլիվուդի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն, ով 81 տարեկան է, արձագանքել է իր որդու՝ տրանսգենդեր կնոջ դառնալու վերաբերյալ լուրերին։
Դերասանը նշել է, որ ընդունում և աջակցում է իր երեխայի որոշումը՝ շեշտելով, որ կարևորը ինքնության նկատմամբ ազնիվ և վստահ լինելն է։
Դե Նիրոն ընդգծել է, որ ծնողի դերը երեխայի կողքին լինելն է՝ անկախ հանգամանքներից։ Այս քայլը մեծ արձագանք է ստացել միջազգային մամուլում և սոցիալական հարթակներում՝ հիմնականում արժանանալով դրական ընդունման։