▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիկի Մարտինը նշանադրվել է ընկերոջ հետ

 

 

 

 

 

 

 

Երգիչ Ռիկի Մարտինը նշանադրվել է իր ընկերոջ`քրդական ծագմամբ  շվեդ նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ: Billboard-ի փոխանցմամբ՝ այս մասին երգիչը հայտարարել է Էլեն Ջեջեներեսի հեռուստաաշոուի ժամանակ։

Մարտինը հայտարարել է, որ տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերածվել են  սիրային հարաբերությունների։

Մարտինը խոստովանել է, որ շատ մտահոգված է եղել սիրելիին առաջարկություն անելուց առաջ, սակայն մտավախությունները զուր են եղել և սիրեցյալը դրական պատասխան է տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее