Blognews.am-ը գրում է, որ սեպտեմբերի 21-ին եթեր կհեռարձակվի «Բախտաբեր» հեռուստասերիալի վերջին սերիան, որից անմիջապես հետո եթերում կլինի «Կտակով թագուհին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի առաջին սերիան։ Դիանա Գրիգորյանի սցենարով ԱՄՆ-ում նկարահանված սերիալի երկրորդ եթերաշրջանում լուծումներ կտրվեն բոլոր այն հարցերին, որոնք առաջին եթերաշրջանում ավարտուն չէին.
«Երկրորդ եթերաշրջանում բոլոր գաղտնիքները ջրի երես են դուրս գալիս»,- ասել է Դիանան։
Հեռուստանովելում խաղում են Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը, Նարեկ Ներսիսյանը, Դավիթ Սեխպեյանը, Մեգգի Գրիգորյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Խաչատուր Հունանյանը, Ալիս Կապլանջյանը, Շահեն Բադալյանը, Անջել Գայանե Մարտիրոսյանը, Սոնա Կարամյանը (Սիանա Քեյ), Սուսաննա Նիդելյանը և այլք։
«Կտակն իրենից ենթադրում է փող, որի շուրջ ծավալված իրադարձությունները, ի վերջո, բերում են նրան, որ դրանում ներգրավված յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ իրեն հարկավոր չէր դա, որովհետև այս կյանքում փողը չէ ամենակարևորը։ Աղջիկը, ով եկել էր հորը հրաժեշտ տալու և ընկավ այդ մղձավանջի մեջ, կարելի է ասել, որ փրկություն էր նաև այն մարդկանց համար, ովքեր այդ կտակի համար պատրաստ էին իրենց կյանքը տալ։ Փրկություն էր այնքանով, որ այդ մարդիկ հասկացան, որ այս կյանքում կարևոր չէ՝ այդ կտակն ում կհասնի, որովհետև այս կյանքում ամենաարժեքավորը ճիշտ ապրելն է»,- նշել է Դիանան։
Սցենարիստը նկատել է, որ մեկ ամսում սերիալը չի կարող շատ բարձր վարկանիշ ձեռք բերել, քանի որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի սերիալների հերոսները դառնան հեռուստադիտողների տան անդամները, սակայն «Կտակով թագուհու» առաջին եթերաշրջանը շատ բարձր վարկանիշ է ունեցել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում