Շիրակի պետական համալսարանի արդեն նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ իրեն ազատել են աշխատանքից:
Նա մասնավորապես գրել է. «Բեսպրեդելության գագաթնակետը...Գրադարանի ոչնչացված գրքերի համար ռեկտորի փոխարեն պատասխան են տալու Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը...»
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Գագիկ Համբարյանն անընդհատ բարձրաձայնում էր Շիրակի պետհամալսարանում կատարվող անօրիությունների մասին:

Ըստ Գագիկ Համբարյանի, զավեշտալին այն է, որ երեկ Շիրակի պետական համալսարան էին այցելել Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի հինգ հոգանոց պատվիրակությունը ՝ նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ։ Վարդան Բոստանջյանը, տեղի ԶԼՄ-ներին հարցազրույց տալով, բացահայտ նշել է, որ մեր կողմից մատնանշված գրեթե բոլոր խախտումներն ապացուցված են և նաև հայտարարել են իմ և Խորիկյան Հովհաննեսի հետ ԱԺ-ում հանդիպելու մասին։ «Վարդան Բոստանջյանի վերոհիշյալ հարցազրույցը հիստերիա է առաջացրել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի մոտ...Վերջինիս այսօրվա որոշումը՝գործից ազատել Գ.Համբարյանին և Հ.Խորիկյանին տարրական անհարգալից վերաբերմունք էր մեր օրենսդիրների նկատմամբ...Սահակ Մինասյանը և իր հովանավորները թքած ունեն բոլորի վրա»,-գրել է նաև:
Տեսանյութը՝ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


