▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Reincarnation» խմբի Ռոլանդ Գասպարյանի կինը՝ Գայանեն, պատմել է աղջկա ատամհատիկի մանրամասները

Դիտեք նաև՝

«Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանը դեռ անցած տարի սեպտեմբերին ծնողներ դարձան: Գայանեն ամուսնուն դուստր էր պարգևել, ում էլ անվանակոչել են Զիոնա:

Օրեր առաջ Ռոլանդը և Գայանեն՝ ընկերների և մտերիմների շրջապատում նշեցին փոքրիկի ատամհատիկը: Գայանեն BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է միջոցառումից և տրամադրել լուսանկարներ. «Այս ամենը պետք է լիներ դեռ 2 ամիս առաջ, հետո որոշեցինք Զիոնայի 8 ամսականի օրն անել ատամհատիկը»,- պատմեց Գայանեն:
Զիոնան ընտրել է հոգեբանի մասնագիտությունը։ Գայանեն հույս ունի, որ հենց այդպես էլ կլինի: 
«Կարծում եմ՝ այս արտահայտությունը շատերից կլսեք, բայց իրոք էդպես է. առանց նրա ինչ-որ բան պակաս էր կյանքում, այժմ անբացատրելի զգացողություն ունեմ, ապրում եմ իրենով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее