▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել

Reddit ու Initialized Capital կայքերի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել։ Այս մասին տեղեկանում ենք նրա միկրոբլոգից:

 

 

 

 

 

 

 

Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել:

Լուսանկարի կից Ալեքսիսը գրել է. «24 ժամ Հայաստանում։ Հետևեք իմ հաղորդագրություններին»:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանի կինը` աշխարհի 2-րդ ռակետ համարվող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, վերջերս իր տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ մտադիր է այցելել Հայաստան:

 

 

 

 

 

 

 

«Ամուսինս հայ է: Ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Սիրում եմ այն, թե որքան հպարտ են հայերը: Պատրաստվում եմ գնալ այնտեղ չգիտեմ՝ այս, թե հաջորդ տարի, բայց ուրախ կլինի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее