▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեալ պատասխան չեն տալիս՝ կքայլեմ, թե ոչ. Արտակ Կիրակոսյանը հույս ունի հաջորդիվ բեմ դուրս գալ առանց անվասայլակի

Armlur.am-ը գրում է. Դժբախտ պատահարի պատճառով տարիներ առաջ Հայաստանից Գերմանիա տեղափոխված Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը ինը տարի անց վերադարձի համերգով ելույթ կունենա հայրենիքում: Մենահամերգի շրջանակում նա առանձնահատուկ մատուցմամբ կկատարի այն երգիչների ստեղծագործությունները, որոնք դժվարին պահին աջակցել են իրեն։ Համերգային ծրագիրը, որը կրում է «Կրկին բեմում» խորագիրը, տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ 2009 թվականին տարբեր արտիստներ աջակցեցին տենորին՝ հանդես գալով բարեգործական համերգով։ Այժմ արդեն երգչի հերթն է՝ ներկայացնելու նրանց գործերը՝ ի նշան երախտիքի։

 -Արտա՛կ, Հայաստան վերադառնալու ծրագրեր կա՞ն։ Ո՞ր դեպքում սպասենք Ձեր վերադարձին։

-Գերմանիա մեկնելուս միակ պատճառը առողջական խնդիրները լուծելն է եղել։ Համապատասխան մասնագետներ, տեխնիկա, բժշկական ապահովագրություն, որը թույլ կտա իրականացնել բավական թանկ արժեցող պրոցեդուրաներ, Հայաստանում չկան, այնտեղ՝ կան։ Խոսքը հսկայական գումարների մասին է։ Կվերադառնամ կամ այն դեպքում, երբ Հայաստանը եւս տա այդ հնարավորությունները, կամ, Աստծո կամոք, երբ ոտքի կանգնեմ եւ ապաքինվեմ։ 

-Կասկած չունենք, որ ոտքի կկանգնեք։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են ասում բժիշկները։

-Անչափ շնորհակալ եմ։ Գրեթե բոլոր երկրներում էլ իմ կարգավիճակում գտնվող մարդուն հուսադրելու հարցում բժիշկներն աշխատում են զգույշ լինել։ Ոչ ոք ռեալ պատասխան չի տալիս՝ ի վերջո կքայլեմ, թե ոչ։ Փոխարենը գերմանացի բժիշկներն ասում են, որ մենք հավատքով ազգ ենք եւ ունակ ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտները։

 -Իսկ Գերմանիայում կոնկրետ որտե՞ղ եք աշխատում։ Կապը պահո՞ւմ եք հայ համայնքի հետ։

-Չկա մի թատրոն, համերգասրահ, որտեղ հիմնական գործունեություն կծավալեմ։ Փոխարենը պարբերաբար ստանում եմ առաջարկներ տարբեր կազմակերպություններից, սիրով ընդունում եմ միջոցառումների մասնակցելու հրավերները։ Իսկ հայ համայնքի հետ կապերս բավական սերտ են։ Գրեթե բոլոր համայնքային միջոցառումներին ակտիվ կերպով մասնակցում եմ։ Ի դեպ, այնտեղ ունենք նաեւ «Բախ-Կոմիտաս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակում գեղարվեստական ղեկավարի ֆունկցիա եմ կատարում։ Աշխատում ենք ճիշտ պրոպագանդել հանճարներին։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը վերադարձել է Հայաստան՝ հատուկ համերգային ծրագրով

 Սա մի երազ է, որը շուտով կավարտվի.Արտակ Կիրակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее