▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ուժայինների ուշադրությունը հրավիրվել է փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների սադրանքների վրա

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ իշխանություններին, այդ թվում ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով մայրաքաղաք Մոսկվայի և ՌԴ այլ խոշոր քաղաքների փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների հրահրած սադրանքների վրա։ Այդ մասին հայտնում են  Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից՝ կից տեսանյութ հրապարակելով:

 Նամակներում ասվում է, որ մինչդեռ ՌԴ-ում բնակվող հայերին միությունը կոչ է անում չտրվել էմոցիաներին և գործել Ռուսաստանի օրենսդրության շրջանակում, ադրբեջանցիներն իրենց դրսևորում են ծայրաստիճան հանդուգն։

«ՌԴ իրավապահ մարմինների կողմից ակնկալում ենք օպերատիվ և կոշտ գործողություններ հասարակական կարգը խախտողների նկատմամբ և ՌԴ տարածք կոնֆլիկտի տեղափոխման չթույլատրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее