▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանը հավաստիացրել է, որ Հայաստանի նկատմամբ համապատասխան սպառնալիքի դեպքում կկատարի պայմանագրերով ձևակերպված իր պարտավորությունները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը նշել է BBC-ին տված հարցազրույցում:

«Կա պայմանագրային որոշակի բազա և այդ պայմանագրերով է նախատեսված, որ Հայաստանի Հանրապետության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի»,- ասել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее