«Սա էլ տիկին անլվայի հայտարարության բնօրինակը: Շատերը ասում են՝ Լրագիրը վերանգրում Հայաստանի վրա է տեղայնացրել, իրականում խոսքը Ղազախստանի մասին է, որը հայտարարել է լատինական այբուբենին անցնելու մասին: Բայց նայեք ռուսական բնօրինակի վերնագիրը` դա էլ չի վերաբերում Ղազախստանին, այլ վերաբերում է ԱՊՀ-ին, որի մեջ ենք մտնում նաև մենք: Իհարկե, ռուսների համար հեշտ չի լինի, եթե չասեմ՝ անհնար կլինի արմատախիլ անել մեսրոբյան այբուբենը: Դա չլինող բան է, նույնիսկ եթե Պուտինը Աստծու ձեռքը բռնի գա: Բայց, կարծում եմ, հիշում եք, որ Հայաստանի դեպքում այլ ստրատեգիա է որդեգրվել հենց այդ բարդության պատճառով: Քանի որ այստեղ չկա մեծածավալ ռուսախոս հատված, նախ առաջին փուլում (2012-ից) նպատակ դրեցին մեծացնել ռուսական լեզվի գործածածության սահմանները Հայաստանում՝ օտարալեզու դպրոցների մասին օրենք, չտո, գդե, կագդա տեսակի խաղեր և այլն: Թերևս այս մասին առաջիկա ժամերին մի գողտրիկ փորքիկ հոդված իմ կողմից կընթերցեք ՄԱՀՀԻ կայքում»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը`տեղադրելով աղմկահարույց հարցազրույցի հղումը։
ՌԴ կրթության նախարարն առաջարկում է ԱՊՀ տարածքում անցնել կիրիլիցայի. աղմկահարույց հարցազրույցի բնօրինակը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


