▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ից ներքին կարգով զանգել են НТВ եւ ասել՝ հայերին չնեղացնել. աղբյուր

armtimes.com-ը գրում է. Վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական НТВ, «Զվեզդա» հեռուստաընկերությունների եթերներում հնչած հակահայկական կարծիքներից հետո հայ հասարակությունը պահանջեց արձագանք ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով:

Այսօր ԱԺ-ում կայքը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ-ն ինչ քայլեր է կատարում նման երեւույթներից զերծ մնալու համար եւ արդյո՞ք իրավիճակի շուրջ  քննարկումներ եղել են ռուս գործընկերների հետ:

«Այս համաձայնագրում առեղծվածային ոչինչ չկա: Որեւէ բանով դեմ չէ մեր ավանդական, ռազմավարական գործընկերներին: Հակառակը, այն իր մեջ պարունակում է համատեղելիություններ շարունակելու մեր հարաբերությունները ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ:  Ռուսական մեդիայի արձագանքին արձագանքում է հայկական մեդիան: Ես չեմ ցանկանա որեւէ բան ավելացնել»,- ասաց Նազարյանը:

Այսօր «ՀԺ»-ին տեղեկություն փոխանցեցին, որ ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների ներկայացուցիչների միջեւ հեռախոսազրույց է եղել: Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից НТВ-ին դիտողություն են արել:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից զանգել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն եւ ասել, որ զանգել են НТВ ու զգուշացրել, որ նման բան այլեւս չանեն»,- ասաց մեր աղբյուրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее