Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են խորհրդակցությունների համար իրենց ներկայացուցիչներին Մոսկվա ուղարկելու պատրաստակամությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում անցկացվող խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները: