▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը` երգիչների միմյանց նմանվելու մասին

Երեկ երգիչ Մարտին Մկրտչյանը ներկայացրեց իր նոր` «Ասել եմ, ասում եմ» երգը, որից հետո համացանցում քննարկվեց այն լուրը, որ Մարտին Մկրտչյանի և Ռազմիկ Ամյանի երգելաոճն ու կատարած աշխատանքն այնուամենայնիվ սկսել են նմանվել իրար: Ըստ համացանցային օգտատերերի` Մարտինի այս երգը նման է Ռազմիկ Ամյանի «Սիրել եմ, սիրում եմ» երգին: Շատերը կարծում են, որ Մարտինը ցանկանում է նմանվել Ռազմիկին: Իսկ մյուսներն էլ այս ամենի հետևում տեսնում են այն, որ երկու երգիչների պրոդյուսերը նույն մարդն է` Արմին Մովսիսյանը, ու նրա հետ աշխատելիս երկուսի մոտ էլ ստացվում է նույն աշխատանքը: Asekose.am-ի  թղթակցի հետ զրույցում Արմինն ասաց, որ եթե նույնիսկ կա նմանություն, ապա դա իր մեղքով չէ.

«Երգի նմանության համընկնումը կարող է լինել մի հարցում, որ երկու երգերի հեղինակն էլ Ռիչարդ Մադլենյանն է. ձեռագիրը նույնն է: Միգուցե սա կապ ունի նմանության հետ: Ես աշխատում եմ երկու երգիչների հետ ու երբեք չեմ ցանկանա, որ նրանք նույն կերպ ներկայանան: Նրանց նմանությունն ինձ ոչ մի դրական բան չի տա»:

Նույն հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև տվյալ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանի հետ:

Այն հարցին, թե արդյո՞ք նա համաձայն է, որ միօրինակ երգեր է գրում, և տվյալ երգերը մեկը մյուսին նման են`Ռիչարդը չցանկացավ որև պատասխան տալ` ասելով.

 «Ով ինչ ուզում է, թող մտածի, ինձ համար միևնույն է»:

Հեղինակ` Անի Հարությունյան

 

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее