▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին

«Սուրբ Զատկին՝ հունվարի 26-ին, Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր կազմակերպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որի անունը ինքը՝ Փաշինյանը, դրել էր «ուղտերթ», ՔՊ-ականները՝ «ուխտաերթ»։

Այդ միջոցառմանը չնայած որ բերման էին ենթարկվել պետական ապարատից, մարզերից, տարբեր համայնքներից աշխատողներ, բազմաթիվ ՔՊ-ական պաշտոնյաներ, ոտքի էր հանվել ողջ վարչական ապարատը, ուժային կառույցները, այնուամենայնիվ, մասնակիցների թիվը խիստ համեստ էր՝ մի փոքր ավելի՝ 2 հազարից։

Նիկոլ Փաշինյանի հավաքներին, սովորության համաձայն, ակտիվորեն բերվում են ուժայիններ, որոնց քաղաքացիական հագուստ են հագցնում և որպես հավատավոր նիկոլական մասնակից դարձնում շոուներին»։

Երևան.Today-ն է գրում ու նշում, որ տեղեկացել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերի և վարչությունների, այդ թվում և ռազմական ոստիկանության զինծառայողներին, հրահանգված է եղել մասնակցել «ուխտերթին» և մարդկանց անհրաժեշտ քանակ ապահովել՝ ցույց տալու համար, թե վերջինիս հակաեկեղեցական արշավը հայ ժողովրդի աջակցությունն է վայելում։

Կայքը պարզել է, որ «ուխտերթին» մասնակիցներ է ապահովել պաշտպանության նախարարությունը՝ Ռազմական ոստիկանության օղակից։

«Ավելին, ասացին, որ Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ որ իրենց օգտագործում են քաղաքական գործընթացների մեջ, և նրանք ստիպված մասնակցում են «տուն պահելու» համար»,-գրում է սկզբնաղբյուրն ու ներկայացնում Նիկոլ Փաշինյանի «ուղտերթի» մասնակից ՌՈ բազմաթիվ աշխատակիցներից մի քանիսի լուսանկարները։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее