Blognews.am-ը գրում է. Դերասան Ռաֆայել Երանոսյանն ամիսներ առաջ նկարահանվել է ռեժիսոր Արշո Հարությունյանի նոր ռուսական հեռուստանովելում: Նա կայքի հետ զրուցում պատմել է նկարահանման ընթացքի և դերի մասին:
«Արշալույս Հարությունյանի հետ ես վաղուց եմ աշխատում և նկարահանվել եմ նրա «Սկոտչ և Վիսկի» ֆիլմում: Նա այն եզակի ռեժիսորներից է, ով սիրում է դերասանի հետ աշխատել և նրան փորձությունների ենթարկել: Ֆիլմը կոչվում է «Հայրերը», որը տեսնեկու մասից է բաղկացած: Արշոն ասաց, որ ուզում է այդ ֆիլմում ես էլ նկարահանվեմ և նշեց, որ մեկ խնդիր կա` պետք է խաղամ բացասական կերապար»:
Հեռուսանովելում Ռաֆայելը մարմնավորում է հարուստ շեյխի տղայի և խոսում է միայն արաբերեն լեզվով.
«Ինձ համար դժվար էր խոսել այդ լեզվով, դրա համար կանչել էին մի արաբ տղայի, ով նաև հայերեն էր հասկանում: Նա էլ անկյունից բարձր ասում էր տեսքսը, ես էլ կրկնում էի: Նկարահանումը տևեց մեկ օր, ասեմ որ բավականություն ստացա, ոչ միայն Արշոյի հետ աշխատելուց, այլև ռուս դերասանների հետ, որոնց ես տեսել էի ռուսական սերիալներում: Ռուս դերասաններից մեկը, ում հետ ես խաղում էի անունը Իվան էր, բայց նկարահանման ընթացքում իմացա, որ ազգանունը Հովհաննիսյան է: Մի քիչ խոսեցինք իրար հետ, ինձ ասաց եթե դժվարանում ես կարող ես հայերեն ասել: Այդ ժամանակ ես հասակացա, որ այստեղ էլ մենակ չեմ»:
Նկարահանումները Ռաֆայելի համար համ դժվար են անցել, համ էլ հեշտ. «Նկարահանում էինք այնպիսի տեսարան, որ ես իմ վիլլայում լողավազանի մոտ եմ, համ կասկադյորություն եմ արել, դրվագներից մեկում էի ինձ ծեծում են, վիզս կոտրում են: Պետք է այնպես ընկեի, կարծես դիակ լինեի: Ինձ շատ հաճելի էր աշխատելը և նկահարանվել այդ սերիալում: Վերջում երբ իմ նկարահանման դրվագներն ավարտվեցին, սկսեցինք ծափահարել»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում