Life.panorama.am-ը գրում է.
«ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում վերջերս նոր կերպար է մուտք գործել, որը մարմնավորում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով ավելի հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Լիլիան նախկինում զբաղվել է նաեւ մարմնավաճառությամբ, սակայն ըստ հարցազրույցներից մեկում իր խոսքի՝ արդեն երկու տարի է այդ ճանապարրհից հրաժարվել է:
Նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելուց հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, շատերը ոչ պրոֆեսիոյալ են գնահատում այն փաստը, որ նա նկարահանվում է մի նախագծում, որը դիտում են նաեւ անչափահասները: Նման խոսակցությունների ընթացքում քննադատվում է ոչ միայն Լիլիայի անցյալն, այլեւ հեռուստասերիալի ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:
Թեմայի շրջանակում կայքը զրուցել է Երեւանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ.
«Կարծում եմ, եթե մարդը տաղանդավոր է եւ ունի համապատասխան տվյալներ, ապա այդ կնոջը նկարահանելու մեջ այնքան էլ վատ բան չկա, թեպետ մեր սերիալներում նկարահանվելու համար տաղանդ այնքան էլ պետք չէ: Կինոյի փորձը ցույց է տվել, որ եղել են դերասանուհիներ, ովքեր եկել են այդ աշխարհ փողոցից: Այլ հարց է, որ մեզ մոտ շատ քաղքենիական կերպով է ընթանում այդ ամենը եւ հաճախ պարզապես փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, ինչը արվեստի տեսակետից խստագույնս դատապարտելի է: Կա այսպիսի աքսիոմա՝ «Ուզած դերասանուհին կարող է խաղալ ուզած դերակատարումը, այդ թվում եւ պոռնիկին»: Մենք կարող ենք հիշել իր խաղով փայլող Սոֆի Լորենին, ով «Брак по-итальянски» ֆիլմում շատ հաջող կերպար կերտեց, բայց ոչ ամեն մի պոռնիկը կարող է լինել դերասանուհի»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց.
«Ես ծանոթ չեմ, թե այդ կինն ով է, ինչ տաղանդի տեր է: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, որը չպետք է դառնա կյանքի պիտակ, բնականաբար, եթե նա չի շարունակում նախկին կյանքը ու այսօր նկարահանվելուն զուգահեռ չի ապրում այդ կյանքով»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում