Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները  բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան  կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են  խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից,  արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր)  փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով  (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն  առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում  են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են  միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման  բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների  թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝  «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում  ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ:  Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ  կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները  միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների  միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային  լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած,  «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի  հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր  գրքում:Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ,  որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական),Qyartus  Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու  Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք  գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին  հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսսիվ գեղական  քյառթերի կողմից:Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է:
Նրանց հիմնական սանրվածքի անունն է` Պայքար վերմակի տակից
Քյառթական  փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են  դեսերտի՝ ժելեի, կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է  արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի  չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ  շարվում է ճակատի վրա՝ հավանաբար, չորանալու նպատակով:
Գրառումը` Ֆեյսբուքամանիա էջից
      

