▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քվեարկել են ցնդող գրիչներո՞վ. 7/51-ում վերահաշվարկ է

Ա1+-ը գրում է.7/51 ընտրատեղամասում մեկնարկել է ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկը։ Այս ընտրատեղամասում քվեարկության է մասնակցել 566 մարդ։ Այս թիվը վերահաշվարկի արդյունքում հաստատվեց։ 7/51 ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 148 քվեաթերթիկ, որոնց մեծ մասը դատարկ քվեաթերթիկներ էին։ Այս փաստը տարօրինակ թվաց ԵԼՔ դաշինքի լիազոր անդամներին։ Նրանք խնդրեցին ուսումնասիրել դատարկ թերթիկները։ Ավագանու արդեն ընտրված անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց՝դատարկ թերթիկների վրա նշումներ կան, որոնք կարծես առանց թանաքի գրիչով արված լինի. «Ամենայն հավանականությամբ գրիչներ են եղել ցնդող, մարդիկ նշել են, իսկ հետո այն դարձել է անվավեր»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

ԵԼՔ-ի ներկայացուցիչը խնդրեց հանձնաժողովին հրապարակել դատարկ թերթիկների թիվը, սակայն  մերժում ստացավ՝ պատճառաբանեցին, որ աշխատանքը հետ է ընկնում։ ԵԼՔ դաշինքի օգտին քվեաթերթիկները 19 էին։ Վերահաշվարկի արդյունքում դրանք դարձան 18, քանի որ տրցակում մեկ քվեաթերթիկ կրկին դատարկ էր։ ԵԼՔ-ի անդամները կարծում են , որ դա նույն գրիչով է եղել գրված, պարզապես ուշ է ցնդել։

yntr1

Վերահաշվարկի արդյունքում 7/51 ընտրատեղամասում ավելացավ անվավեր քվեաթերթիկների քանակը։ Մեկական քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց ԵԼՔ-ից ու ՀՀԿ-ից, երկու քվեաթերթիկ՝ «Երկիր Ծիրանի»-ից։ Արդյունքում 566 քվեաթերթիկից 152-ը ճանաչվեց անվավեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее