Asekose.am-ի ընթերցողներից Հարութ Վարդանյանի հրապարակումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով արծարծված հարցերի վերաբերյալ ներկայացնել նաև հակառակ կողմերի տեսակետները:
Արվեստ, սպորտ, քաղաքականություն, բակ, հեռուստատեսություն, համացանց, անգամ ՄՇԱԿՈՒՅԹԻ Նախարարություն... միևնույն է՝ ռաբիսը ամեն տեղ է, ամենուր և ամեն միջավայրում իր հոգու քաղցկեղի մետաստազները տարածում է և դարձնում խրոնիկական:
Սովետական Հայաստանի թաղումների ժամանակ առաջացած ռաբիսը այնքան տարածվեց ժամանակի ընթացքում, որ շատերը մոռացան, որ այն առաջացել է թաղումների ժամանակ:
Ռաբիսը մտավ խնջույքներ, հարսանիքներ, համերգներ, հետո անցան ժամանակներ ու մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը պարգևատրեց ռաբիս հայտնի երգչին ՝ մշակույթի նախարարության Գուսանի կոչման արժանացնելով:
Առակս ինչ կցուցանե. տեսանյությում խնջույքի ժամանակ ռաբիս երաժշտություն է լսում և երգում կինոյի և արվեստի ասպարեզում և հատկապես երիտասարդության շրջանում արդեն հանրային անձ Ռեժիսոր Հայկ Բաբայանը, ով իր դրայվով Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնություն է սկսել: Աշխատում է հայտնի և տաղանդավոր դերասանների հետ, միշտ հանդես է գալիս գաղափարներով, առաջարկներով, կրեատիվ և այլընտրաքային լուծումներով, ամեն ինչ փորձում է անել որ մարդիկ իմանան մեծերի կենսագրությունները և չմոռանան Հայֆիլմի պատմությունը: Վերջերս Արմեն Ամիրյանին անձամբ առաջարկել էր Կինո-թանգարան ստեղծելու մտահղացումը:
Բայց ինչպես ասում են Quansh - Հայկ Բաբայան. այս տեսանյութից հետո, ձեր մտքերի հետ համեմատելու ժամանակ՝ կարծես տարբեր մարդիկ լինեն:
Խնջույք, ուրախություն , ընկերություն բայց մենք ձեզնից պետք է օրինակ վերցնենք, ճաշակ ձևավորվենք. Հարգելով ձեր ազգանվեր ՝ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը և ձեր տեսակը, հուսով եմ ձեզ նման իրավիճակում չեմ տեսնի ոչ մի տեղ: Անցյալն անփոփոխ...ապագայում բացառելով:
Quansh - Արմեն Ամիրյան. Մշակույթի նախարար, ով Ռազմիկ Ամիյանին անվանեց հրաշալի,տաղանադավոր, շնորհաշատ, տաղանդաշատ, վաստակավոր երգիչ և լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ Ռազմիկ Ամյանը զարգացրել է հայ կատարողական արվեստը, հայ երգ-երաժշտության մեջ մեծ ներդրում և լուրջ դերակատարում ունի:
«Պստիկ-պապան գնաց բանակ» երգը հավանաբար կարող է մրցել Կոմիտասի ժառանգության հետ և գրանցվել անգամ ՅՈՒՆԵՍԿՈ-ում: Այսքանից հետո դեռ փորձում եմ ինձ համոզել, թե, այնուամենայնիվ, Արմեն Ամիրյանը կարող է փոխել այն, ինչը չէր փոխվում տասնամյակներ շարունակ: Quansh - Ռուբեն Ջաղինյան. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ով խոսում է ջազից, բայց լսում է ռաբիս, ու ոչ միայն լսում, այլ Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսը երաժշտական նախագծում ժյուրիի նախագահ է նշանակում Սպիտակցի Հայկոյին և օրվա ամենառեյտինգային ժամին ցուցադրում ռաբիս երգերի մրցույթ: Թեման այնքան քննարկվեց ու բորբոքվեց հասարակության մեջ որ, Նախագահը անձամբ այցելեց հեռուստաընկերություն լուծելու այդ հարցը:
Քաղաքը ջազ է լսում, բայց Ջաղինյանը քաղաքում քիչ է լինում. Ձեր գործունեությունն ու աշխատանքը առաջինը ես կգնահատեմ, բայց Quansh՝ «չեմ հավատում», եթե կա ռաբիսի մասնիկներ ՝ արդարացված և չարդարացված ցանկացած տեսանկյունից.