Եթե մենք  աշխարհիկ, այլ ոչ կրոնական պետություն ենք և մեր երկրում կա կրոնի և  դավանանքի ազատություն, ապա ինչու՞ կրոնական կառույցը՝ Հայ Առաքելական  եկեղեցին, կրոնական տոնի կապակցությամբ բջջային օպերատորների միջոցով  շնորհավորական sms-ներ է ուղարկում բոլոր բաժանորդներին՝ առանց հաշվի  առնելու կրոնական պատկանելությունը և առանց հաշվի առնելու, թե ցանկանու՞մ է  արդյոք տվյալ բաժանորդը ստանալ այդ sms-ը ։ Ստացվում է, որ մեր երկրում  կրոնը զոռով փաթաթում են մարդու վզին։ Ես քրիստոնյա չեմ և ինձ համար հաճելի  և ցանկալի չէ նման sms ստանալը։ Համարում եմ դա ոչ ավել ոչ պակաս՝ մարդու  իրավունքների խախտում։
Բացի այդ, կրոնական կառույցը, կարծում եմ, չպետք է հավասարվի ինչ-որ խանութի մակարդակի և իրեն sms-ներով գովազդի։
Քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից
      

