Կրկին զզվանք եմ ապրում քրիստոնյա Եվրոպայից և ԱՄՆ-ից...Կրկին նրանք ապացուցեցին,որ զուրկ են սկզբունքներից, սրբապիղծ են իրենց էությամբ...Երկու օր է` սարսափելի վայնասուն են բարձրացրել արևմտյան ԶԼՄ-ները...Քաղաքակիրթ "աշխարհը",հատկապես քրիստոնյա կոչվածները,որոնք իրականում աթեիստ էլ չեն, սարսափած և զայրացած են "Իսլամական Պետության" հերթական բարբարոս քայլից...Բոլոր համաշխարհային լրատվամիջոցներն,արդեն երկու օր,հաղորդում են այն մասին,որ Մոսուլի մոտ գնտվող Սուրբ Եղիայի վանքը,որը կառուցվել է ասորի վանականների կողմից մոտավորապես 595 թ-ին՝1421 տարի առաջ, ահաբեկիչ բարբարոսների կողմից ամբողջությամբ ավերվել է...Պետք է նշեմ,որ սույն վանական համալիրը,որը 18-րդ դարից գտնվում է Խալդեյական կաթոլիկ եկեղեցու հովանու տակ, ամբողջությամբ ավերվել էր դեռ 2014 թ-ին,որի մասին իրաքյան ԶԼՄ-ները հայտնել էին 2014 թ-ի աշնանը՝ներկայացնելով ամբողջությամբ ավերված եկեղեցու լուսանկարները` կատարված արբանյակներից...Սակայն չգիտես ինչո՛ւ կամ չգիտես թե ու՛մ պատվերով, այս տեղեկատվությունը հիմա նոր է ներկայացվում եվրոպական երկրների հասարակությանը՝որպես թարմ լուր...
Սուրբ Եղիայի վանքի ոչնչացումը ողբերգություն է բոլորիս համար...Հայ ժողովուրդը բազում այսպիսի ողբերգություններ է տեսել,որին սակայն "քաղաքակիրթ աշխարհը" չի էլ անդրադարձել...Ինձ զայրացնում է եվրոպական քրիստոնյա երկրների հանցավոր և երկդիմի քաղաքականությունը,որոնք առանց ամոթի կարող են երկու տարի առաջ ավերված եկեղեցու լուրը սեփական անգրագետ հասարակություններին ներկայացնել որպես " թարմ ու տաք" լուր՝ինչ-ինչ նպատակներ հետապնդելով,սակայն լռել այն մասին,թե նույն Մոսուլից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գնտվող Ջուղայում ինչպես անհետացան 10000 խաչքարերը...Հայաստանի իշխանությունները 2005-2006 թթ-ից,բարձրաձայնում են այն մասին,որ Ադրբեջանը Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ ոչնչացնում է...Այնտեղ գտնվող խաչքարերը ջարդվում են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի...Նույնիսկ կան ապացույցներ՝իրանցի սահմանապահները նկարահանել են ազերիների բարբարոսությունները...Սակայն ո՛չ մի եվրոպական երկիր,ո՛չ մի միջազգային կառույց չդատապարտեց բարբարոս թուրք-ազերիներին...Երբ նրանց դեմ այս հարցը բարձրացվում է,ապա անդրդվելի դեմքով պատասխանում են."Մենք չունենք ապացույցներ...Պետք է պատվիրակություն ուղարկել Նախիջևան...": Սակայն արդեն տասը տարի այդ պատվիրակությունները եվրոպական մայրաքաղաքներից չեն կարող հասնել Ջուղա,քանի որ նրանց դա թույլ չի տալիս ազերիների սուլթան Իլհամ Ալիևը...Այսինքն` ոչ թե թույլ չի տալիս,այլ ԳՆՈՒՄ է...Կաշառված քրիստոնյա եվրոպացի պաշտոնյան թքած ունի քրիստոնյա հային պատկանող պատմական հուշարձանների ոչնչացման վրա...Հիշեցնեմ,որ Ջուղայի գերեզմանատան ամենահին խաչքարը թվագրվում է 9-րդ դ.՝իր "արժեքով" ոչնչով չզիջելով Մոսուլի մոտ գտնվող Սուրբ Եղիայի վանքին,որի համար այսքան մեծ վայնասուն են դրել ծախու եվրոպացի չինովնիկները...
Հ.Գ.Բացարձակ չզարմացա,երբ Ամանորի գիշերը 13-րդ դարում կառուցված Քյոլնի տաճարի մոտ մահմեդական խուժանը հարձակվել և բռնաբարել էր տեղացի կանանց... Ինչպես ասում են. «Ինչ ցանես,այն էլ կհնձես»...Երկերեսանի քրիստոնյա "արևմուտքը" դեռ կստանա իր արժանի պատիժը...
Գագիկ Համբարյան
Քրիստոնյա «արևմուտքի» երկդիմությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее