▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանն աճուրդի կհանի իր հագուստները

 

Aravot.am-ը գրում է.

Քրիստինե Պեպելյանին ներկայացնելու հարկ չկա. շոու-բիզնեսի այս ներկայացուցիչն ունի իր լսարանը, Հայաստանում ու արտասահմանում վարում է իսկապես բուռն համերգային գործունեություն, թողարկել է 5 CD:

Կայքը երգչուհու հետ հանդիպելու 2 առիթ ուներ՝ ինչպե՞ս է նշելու բեմական գործունեության 20-ամյակը եւ վերջերս կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջազ վոկալ ամբիոնի վարիչ Երվանդ Երզնկյանի մեզ հայտնած այն միտքը, թե Քրիստինե Պեպելյանը նաեւ հիանալի դասախոս է: Պարոն Երզնկյանը նշեց հատկապես Քրիստինե Պեպելյանի 1-2 ուսանողուհիների մասին, որոնց անուններն առաջիկայում հայտնի կդառնան երաժշտասեր հասարակությանը: 

 «Կոնսերվատորիայում դասախոսելը համարում եմ իմ մեծ ձեռքբերումը: Հավանաբար Երվանդ Դավիդովիչը նկատի է ունեցել Աննա Թադեւոսյանին, որն արդեն հանդես է գալիս «Մալխաս» ջազ-ակումբում: Հավատացնում եմ՝ նման մասնագետի կարծիքը պարզապես երջանկություն է ինձ համար, ավելին, քան անձնական ձեռքբերումներս…»,- հայտնեց երգչուհին: Նշենք, որ երգչուհին որոշ ուսանողների հաճախ է ընդգրկում իր մենահամերգներում: 
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее