▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանն աջակցում է ցուցարարներին և պատրաստ է համերգ տալ. armlur.am

Armlur.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները Սերժ Սարգսյանից պահանջում են չեղարկել էլ.էներգիայի բարձացման մասին ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը: Շարժումն օրեցօր ավելի մարդաշատ է դառնում: Քաղաքացիներին իրենց աջակցությունն են հայտնում ոչ միայն քաղաքական-հասարակական սեկտորի հայտնի ներկայացուցիչներ, այլեւ շոու բիզնեսի կարկառուն դեմքեր:

–Որտե՞ղ է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ինչո՞ւ նա ցուցարարների կողքին չէ:

–Բնականաբար ես երիտասարդների հետ եմ, չի կարող այլ կերպ լինել: Նրանք պայքարում են իմ, ձեր, մյուսների՝ բոլոր խավերի ներկայացուցիչների համար: Ողջունում եմ, որ այդքան ակտիվ երիտասարդներ են հավաքվել ու համառ պայքարում են՝ մեր բոլորի ցանկությունների կատարման համար:

Պարզապես մարդկանց մի տեսակ կա, որ բոլոր իրավիճակներում փորձում է իր շահը առաջ տանել, իրեն PR անել, երեւալ տեսախցիկների առջեւ եւ գնալ տուն՝ գիշերելու: Ես չեմ ուզում նմանվել այդ տեսակին: Տեսախցիկների առաջ պետք է երեւան այն երիտասարդները, որոնց պետք է մեր շնորհակալությունը հայտնենք՝ անկախ պայքարի արդյունքներից:

– Բայց հայտնի մարդիկ՝ շոուբիզնեսից, քաղաքական ու հասարակական դաշտից, իրենց ներկայությամբ կենդանի պատ են կազմում, որպեսզի երիտասարդների նկատմամբ բռնություն չկիրառվի: Ինչո՞ւ դուք չեք «անդամագրվում» այդ պատին:

–Կենդանի պատը ում միջեւ է. հայը հայի՞, ոստիկանի՞: Չէ՞ որ նույն ոստիկանը ՀՀ քաղաքացի է, պաշտպանում է մեր բոլորի իրավունքներն ու խաղաղ գոյությունը մեր քաղաքում: Փողոց դուրս եկած երիտասարդներն էլ են պայքարում նաեւ ոստիկանների ու նրանց ընտանիքիների բարեկեցության համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее