Blognews.am-ը գրում է. Հաղորդավարուհի Անի Դաշյանն այս օրերին պատրաստվում է իր հարսանիքին։ Մի քանի օրից նա և Լյուդվիգ Կարապետյանը միմյանց հավերժ սիրելու երդում կտան։ Նախապատրաստական բուռն ընթացքում Անին մանրամասներ պատմեց։
«Կարծում էի՝ ինձ համար շատ բարդ կլինի հարսանեկան զգեստ ընտրելը, սակայն 3 զգեստ փորձելուց հետո գտա այն, ինչ ցանկանում էի։ Ինձ համար 3 բան էր շատ կարևոր. որպեսզի զգեստը զերծ լիներ ավելորդ փայլերից, ոչ թե ճերմակ լիներ, այլ կաթնագույն և առաջին անգամ ես հագնեի այդ զգեստը»,- ասաց Անին, ով հավատարիմ է մնացել ավանդույթին և ապագա ամուսնուն ցույց չի տվել իր զգեստը։
Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ նախապատրաստական ընթացքը խառնաշփոթային չէ, ինչպես լինում է շատ հարսների մոտ։ «Նշանածս այստեղ չի ապրում, սակայն դա մեզ չէր խանգարում խորհրդակցել բոլոր հարցերի մասին։ Հարսանիքի թեմատիկան ճամփորդությունն է։ Հավանաբար, որովհետև երկուսս էլ ցանկանում ենք շատ ճամփորդել։)»,- նշեց նա։
Անիի փոխանցմամբ՝ ավանդական և ժամանակակից հարսանիքների միքս են անելու։ Հայկական ավանդական երթուղին նրանք չեն պահպանելու և հանդիպելու են եկեղեցում։ «Ընդհանուր առմամբ մոտ 170 հյուր կունենանք։ Մեծ հարսանիք չենք անում, քանի որ ցանկանում ենք մեր կողքին լինեն միայն ամենամտերիմ մարդիկ»,- ասաց Անին ու հավելեց, որ կունենան նաև հայտնի հյուրեր։
Անիի հարսանեկան պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը։ Երգչուհի Քրիստինե Պեպելյանի խորհրդով նա պարելու է «Ուզուն դարա». «Կարծում եմ՝ դա հարսանիքի ամենագեղեցիկ պահերից մեկն է»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում