▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանի անակնկալ նվերը` 3 ընկերուհիներին

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ շուտով մենահամերգ է ունենալու: Կայքի հետ զրույցում Քրիստինեն նշել է, որ ԱՄՆ-ում նոր ծրագրով է ներկայանալու։



«Կան երգեր, որոնք ստիպված եմ հանել ծրագրից, քանի որ 
այս ընթացքում ավելացել են նոր երգեր, կան նաև երգեր, որոնք հնարավոր չէ չներառել ծրագրում,- ասել է երգչուհին, ով այս անգամ չի պահպանել «Շնորհակալ եմ» խորագիրը։ -Նոր խորագիր ենք մտածում, մի քանի տարբերակ ունենք, սակայն դեռ վերջնական չենք ընտրել»։

Քրիստինեն
նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ կմեկնի մայրիկի հետ։

Ըստ
երգչուհու՝ հասունացել է նաև Երևանում կրկին մենահամերգ ունենալու պահը։ 
«Չգիտեմ՝ 2016-ին կհասցնե՞մ, թե՞ ոչ, անելիքներս շատ են։ Հուսով եմ՝ այդքան ուժ, եռանդ ու առողջություն կունենամ մենահամերգի համար։ Միգուցե հաջորդ տարվա գարնանը հասցնեմ ինչ-որ բան անել»,- ասել է նա։

Քրիստինեն նշել է, որ ուզում է հնարավորինս վայելել այս տարին։
«Քանի որ Կապիկի տարի է, իսկ ես Կապկի տարվա ծնունդ եմ, ուզում եմ այս տարին ամբողջությամբ վայելել՝ իր բոլոր խենթություններով, սիրունություններով ու պոզիտիվներով։ Ուզում եմ վայելել և՛ աշխատանքային, և՛ հանգստի առումով։ Հանգստի ընթացքում ստեղծագործական պրոցեսի համար ավելի լավ, խաղաղ պայմաններ են ստեղծվում, այնպես որ, դրանք համատեղելի են»,- ասել է երգչուհին՝ հավելելով, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո շատ անելիքներ ունի։

Երգչուհին պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել Րաֆֆի Ալթունյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա։ 

«Շատ եմ սպասում այս տեսահոլովակին։ Սա անչափ պոզիտիվ մի երգ է աղջիկների ընկերության մասին։ Հումորային տեսահոլովակ է լինելու այն մասին, որ երբ աղջիկները հավաքվում են, մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին։ Ես այս երգը երգել եմ իմ 3 ընկերուհիների՝ Վիկա Մարտիրոսյանի, Անահիտ Մխիթարյանի և Աննայի համար։  Շատ հետաքրքիր, սիրուն երգ է»,- պատմել է երգչուհին ու հայտնել, որ այն դեռ ոչ մի տեղ չի հնչել, միայն ընկերուհիներն են լսել։ 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее