▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Պոպոքի մոտ զենք-զինամթերք են գտել. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին (մականունը՝ Պոպոք)՝ ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Ա.Ավետիսյանի մոտ  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ եւ 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննություն է տարվում՝ պարզելու հրազենի ձեռք բերման աղբյուրը, համապատասխան օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее