▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ–ականները հրճվանքի մեջ են. այլևս չեն գաղտնալսելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլեւս չի կարողանում գաղտնալսել իրենց Տելեգրամ եւ Սիգնալ կապերով խոսակցությունները։

Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի «Պեգասուս» գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի:

«Պեգասուս» ծրագիրը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին՝ պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով:

Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ ՀՀ իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, եւ ՔՊ-ականները մեծ հրճվանք են ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее