«Հրապարակ»-ը գրում է. ««Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։ ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։ Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։ Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա»։ |
ՔՊ-ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգթոնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее

далее

далее

далее

далее

далее

далее