▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ում կան մարդիկ, որ կմիանան իմպիչմենթին, անուններ չեմ տա, որ Նիկոլը չկալանավորի»․ Նաիրա Զոհրաբյան

«Եթե ընդդիմությունը թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը հասնի 2026թ․ ընտրություններին, և շատ ակտիվորեն, հստակ ճանապարհային քարտեզով չկիրառի իմպիչմենթի գործիքը, նա տանելու է և նստեցնելու է, կուսակցություններ է փակելու, և այդ ամենն անելու է Արևմուտքի «դաբրոյով», ժողովրդավարության քողի տակ՝ թուրք-ադրբեջանական տոտալ աջակցությունն ունենալով»,- «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն արդեն պետք է սկսի աշխատել ժողովրդի հետ և օրինական ճանապարհով ճնշում գործադրի ՔՊ խմբակցության վրա։

«Ավելի քան վստահ եմ, որ ՔՊ-ում բոլորը չեն, որ իրենց հոգին վաճառել են «թուրանի ճանապարհին» և թուրք-ադրբեջանական տանդեմին։ Կան մարդիկ, ում հետ կարելի է աշխատել, եթե նրանց տրվի հումանիտար միջանցք, անվտանգության երաշխիքներ,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ առնվցան 5 պատգամավորի անուն ունի իր մտքում, բայց չի կարող բարձրաձայնել նրանց անունները, որ «Նիկոլը չտանի այդ մարդկանց կալանավորի, սա ոչ թե հրապարակային, այլ լատենտ աշխատանքի փուլն է, որպեսզի մարդկանց Նիկոլի փուռը չտան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее