▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում առավոտյան «մարմնամարզությունն» ինչո՞վ են սկսում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական ՔՊ-ի պատգամավորները օրը սկսում են «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցանությամբ` պարտադիր պայմանով, որ պետք է իրենց սոցհարթակներում վիրավորական արտահայտություններով թիրախավորեն լրատվամիջոցին:

Երեկ էլ բացառություն չէր. «առավոտյան մարմնամարզությունն» արվել է որոշ ՔՊ-ականների կողմից, ընդհուպ «Մահվան նախարարի, որը եթեր մտավ, իր «վարժություններն» արեց:

Այս թեմայի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել մի հարց, որպեսզի մեր ընթերցողների համար տարընկալում չլինի: Սյունիքով ավտոճանապարհ տրամադրելու թեման իսկապես քաղաքական ժողովի օրակարգային հարց չի եղել. այդ փակ ժողովի օրակարգին ու մանրամասներին անդրադարձել էինք:

ՔՊ-ական մեր աղբյուրների հետ երեկ եւս խոսեցինք, նրանք շարունակում են պնդել, որ Գորիսում մինչ ժողովի մեկնարկը` նախորդ օրը, առավել նեղ խմբով Նիկոլ Փաշինյանը կարճ քննարկել է Սյունիքի միջանցքի հարցը` ասելով, որ չի տալու ավտոճանապարհ, որը կլինի ՀՀ-ի վերահսկողությունից եւ իրավազորությունից դուրս: Պնդում ենք, որ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է դա, խոստովանել է նաեւ այն, որ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատկերացումներն ու պլանները չեն իրականանում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում առաջարկվող պայմաններին:

Այնպես որ, առաջարկում ենք ՔՊ-ական ստատուսագիրներին շարունակել նույն ակտիվությամբ ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթ, սակայն թիրախավորելուց առաջ հիշե՛ք, որ մեր հրապարակումները միշտ ճիշտ են, եւ հիմար վիճակում դուք եք հայտնվում արդեն շուրջ 8 տարի: Քանի՞ տարի է եւս անհրաժեշտ, որ հասկանաք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее