▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Վաղարշապատում վարչական ռեսուրսի բացահայտ կիրառում. ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ:
Վաղարշապատում այսօր մեկնարկել է համայնքապետի ընտրությունների քարոզարշավը, և հենց առաջին օրը իշխող ուժը գործի է դրել վարչական ռեսուրսը։
«Իշխանություն» լրատվականի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով և աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները, ընդ որում դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ արգելում է պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների մասնակցությունը քարոզչությանը՝ պաշտոնեական դիրքից օգտվելով։
Փաստացի, քաղաքապետարանի աշխատողները, որոնք վարձատրվում են հարկատուների հաշվին, քաղաքը բարեկարգելու փոխարեն զբաղված են կուսակցական քարոզչությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее