▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին. մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։
Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում՝ պատգամավորներից մինչև պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաև Աննա Հակոբյանի վերջին կոշտ 7 վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին։
Նշենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական քառօրյա նիստերը, որոնք ընթանալու են լարված մթնոլորտում։ Իշխանությունների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее