▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի անհայտ կրթությամբ անձինք Արցախում իրենց պահում են տիրոջ իրավունքով. Մետաքսե Հակոբյան

 

Արցախի «Արդարություն» խմբակցություն այսօր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ  անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին:

http://www.asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/arcakh.jpg.jpg

 

Այս հայտարարության առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

Ստորև ներկայացնում  ենք կայքի հարցազրույցը:

-Տիկի՛ն Հակոբյան, խմբակցությունում եւկուսակցությունում միաձա՞յն է ընդունվել այդ որոշումը:

-Այո, սա քանի որ խմբակցության հայտարարությունն էր, մենք մեր գործադիր մարմնի հետ ենք քննարկում կատարել եւ իրենք միանշանակ համաձայն են: Սա խմբակցության դիրքորոշումն է նաեւ: Դեպքերը սկսեցին զարգանալ նախորդ օրվանից սկսած եւ ՔՊ-ն կարողացավ այնպիսի օրակարգ թելադրել, որ մենք բոյկոտեցինք նիստը եւ չմասնակցեցինք, իհարկե բխող հետեւանքներ անպայման կլինեն:

-Ի՞նչ օրակարգ, մի փոքր կմանրամասնեք՝ խնդիրը որն է եղել:

-Նախ ամեն ինչ սկսվեց նախորդ օրը, երբ ՔՊ-ն այստեղ տիրոջ իրավունքով էր իրեն պահում: 30 տարի այսպիսի բան չէր եղել, երբեւէ Հայաստանի իշխանություններն այստեղ օրակարգ չէին թելադրում եւ իրենց հրամայողի կարգավիճակում չէին պահում: Սա առաջին դեպքն էր, մինչ այս եղբայրական, գործընկերային հարաբերություններ էին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее