▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում

«Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում` պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ:
Հիմա կարկառուն ՔՊ-ականների աշխատասենյակների որևէ անկյունում այդ արկղերը` գաղտնալսումը կանխող սարքերն են դրված: Երբ ՔՊ-ականներն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որևէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ արկղի մեջ:

Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։ Այդ սարքերն արժեն մոտ 300-400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որը ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն նաև ՔՊ-ականներն են դարձել: Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее