ՔՊ-ականների սրտի դատավորը չդիմացավ ընդդիմության ճնշող հարցերին․ Նրա ինքնազգացողությունը վատացավ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնի թեկնածու Արմեն Դանիելյանը չդիմացավ ընդդիմության ճնշող հարցերին. Նրա ինքնազգացողությունը վատացավ ԱԺ նիստերի դահլիճում։
***
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկել էր դատավորներ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ընդդիմադիր պատգամավորների բնորոշմամբ քաղաքական հիմքով բոլոր կալանքների դեմ բողոքների մերժումը եղել է Արմեն Դանիելյանի ձեռքով, և որ նա ՔՊ-ի սրտի դատավորն է։
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65, Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet