|
«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգևոր դասին, սակայն պարզվում է՝ հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգևորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։ Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի և նրա թիմի նկատմամբ, որը լռում է և հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա»։ |
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


