Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհի վերջն է...
ՔՊ-ական պատգամավոր ոմն Լիլիթ Ստեփանյան մի ողբ է կապել երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի մահվան 5-րդ տարելիցի օրը։
Սա իրեն հայելու առաջ հարց տվե՞լ է` ի՞նչ կասեր կամ կաներ Արտակ Մովսիսյանը` տեսնելով մի հանցավոր խմբավորման կողմից իր պաշտելի Արցախի, Արարատի, Հայոց ցեղասպանության ուրացումն ու էրդողանապաշտության քարոզը սեփական սրբազան Հայրենիքում։
Սա նույնն է, ինչ, օրինակ, 1937թ. Խաչիկ Մուղդուսին հրապարակավ հեկեկար` Չարենցի գիրքը կրծքին սեղմած։
Կամ Քյազըմ Կարաբեքիրը 1921թ. հոկտեմբերի 13֊ին Կարսի պայմանագիրն ստորագրելուց, Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ ու Արևելյան Հայաստանի մի հատվածը զավթելուց հետո գնար Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցի ու հուզված ծնկի գար...
Սրանք կամ իրոք չեն հասկանում Արցախի, Հայոց պատմության, Արտակ Մովսիսյանի ու մյուս մեծերի առջև իրենց հանցավորության աստիճանը, կամ էլ երեսպաշտության մրցույթ է հայտարարված ՔՊ կոչվող խմբավորման մեջ...»։