Պապարացցիներին օրերս հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանի քույրերից մեկին՝ Քորթնի Քարդաշյանին, ով իր 4 տարեկան դստեր՝ Պենելոպայի հետ այցելել է ամերիկահայ Լարի Գագոսյանին պատկանող պատկերասրահների ցանցի մասնաճյուղերից մեկը։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք արվել են 37-ամյա աստղի՝ պատկերասրահ գնալու ճանապարհին:
Տեղեկացնենք, որ գաղթական հայերի որդի Լարի Գագոսյանը սկսել էր բիզնեսը Քալիֆորնիայում՝ պոստերներ վաճառելով: Այսօր նա համարվում է ժամանակակից արվեստի 16 պատկերասրահներ ունեցող ամենամեծ ցանցի սեփականատերը:
Գագոսյանը համարվում է աշխարհի «N 1 արտ դիլերը»: